Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նոր խաղահրապարակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել;՛
«Քարաշենցիների հետ քննարկեցինք տարբեր հարցեր, ուրախությամբ արձանագրեցի, որ բնակիչներից մեկն օգտվել է Կառավարության կողմից տրամադրվող 16 մլն դրամի շրջանակում սահմանամերձ բնակավայրերում բնակարանի կառուցման ծրագրից»,- գրել է նա:
Գյուղում նրան է մոտեցել զոհվածի մայր, համբուրել եւ ասել. «Ես զոհվածի մայր եմ, շատ գոհ եմ, որ գյուղի հետ ամեն ինչ կատարում եք»:











