Երևանի Եզ. Կողբացու 67 հասցեում գործող Vol.1 սրճարան-ռեստորանի հիմնադիր Վահե Մելիքյանի նախաձեռնությամբ օրերս Vol.1 սրճարան-ռեստորան էին հյուրընկալվել Գավառի մանկատան 13-18 տարեկան 40 սաներ։

Հրավերի նպատակն էր մանկատան երեխաներին ծանոթացնել սրճարան-ռեստորանային ոլորտի գործունեությանը, ռեստորանային էթիկետին, սպասարկման ոլորտի գաղտնիքներին, սեղանի սպասքադրմանը, անձնակազմի աշխատանքին, որը նրանք միգուցե և հետագայում ընտրեն որպես մասնագիտություն և աշխատեն այս ոլորտում։

Երեխաներին ներկայացվեցին ուտեստների մատուցման կանոնները, թե ինչպե՞ս շփվել անձնակազմի հետ և իրենց դրսևորել ռեստորանում։

Որպես բարձրորակ սուրճի մատուցման մասնագիտացված սրճարան-ռեստորան, երեխաներին ներկայացվեց ի՞նչ է սուրճը, սուրճի պատմությունը, սուրճի պատրաստման նոր տեխնոլոգիաները, որոնք նորություն են Հայաստանում, սակայն լայն տարածում են գտել արտասահմանում։ Երեխաները ակտիվ մասնակցություն ունեցան սուրճի բովման, փաթեթավորման և պատրաստման պրոցեսին։

Vol.1 ռեստորանի ողջ անձնակազմը՝  անմոռանալի և հիշարժան պահեր պարգևեց իրենց հյուրընկալած երեխաներին և մանկավարժներին։ Նրանց համար կազմակերպվել էր նաև ռեստորանի ուտեստների համեղ հյուրասիրություն։

Երեխաները հետաքրքիր և հաճելի ժամանակ անցկացրեցին Vol.1 սրճարան-ռեստորանում, ինչը երկար կմնա նրանց հուշերում:

RUST7391.JPG (197 KB)

image-21-08-23-10-18.jpeg (47 KB)

RUST7487.JPG (140 KB)

RUST7515.JPG (107 KB)

RUST7529.JPG (152 KB)

RUST7556.JPG (148 KB)

RUST7462.JPG (172 KB)