Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հայտարարությունների ժամ է: Այսօր հայտարարությամբ հանդես գալու համար հերթագրվել է 20 պատգամավոր, որոնց առաջին եռյակում են Արթուր Խաչատրյանը, Գեղամ Նազարյանը, Գառնիկ Դանիելյանը:

Նշենք, որ հայտարարությունների ժամն ավարտվում է բոլոր հայտարարությունները հնչեցնելուց հետո միայն: Յուրաքանչյուր հայտարարության համար նախատեսվում է երեք րոպե: