ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին պաշտոնից հեռացնելը կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության հետ կապված վախերի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը վախենում է, որ իրեն ինչ-որ պահի «խուրդելու» են։
«Նիկոլ Փաշինյանը վաղուց այդքան խղճուկ վիճակում չէր եղել, ինչպես վերջին հարցազրույցի ժամանակ»,-նշեց նա։
Փորձագետի համար մինչեւ հիմա մութ է այն պատմությունը, թե ինչպես Փաշինյանը եկավ իշխանության։ Նա նկատեց, որ նման մոդելի օգնությամբ այսօր ոչ ոք աշխարհի ոչ մի երկրում իշխանություն վերցնել չի կարող։
Նա հավելեց, որ Ադրբեջանն իրեն ստիպում է արագ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը կհանգեցնի նոր պատերազմի։
«Հանուն ինչի՞ իրականացվեց իշխանափոխությունը Լեռնային Ղարաբաղում, եթե այդ նոր իշխանությունը միանգամից արեց այն, ինչում քննադատում էին արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին»,-հարց ուղղեց Կիվիրյանը։
Նրա գնահատմամբ՝ նոր նախագահն ընտրվել է Հարությունյանի կուսակցության շնորհիվ, իսկ նրա ազգականը շուտով կարող է նշանակվել պետնախարար: «Սա իշխանափոխություն է։ Իսկ հետո զարմանում են, թե ինչու մարդիկ ո՛չ Հայաստանում, ո՛չ Լեռնային Ղարաբաղում ոչ մի ուժի չեն վստահում»,-եզրափակեց փորձագետը։











