Խորհրդարանում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 28 պատգամավոր: Առաջին հերթագրվածներն են Թադեւոս Ավետիսյանը, Արմեն Խաչատրյանը, Գեւորգ Պապոյանը, Շիրակ Թորոսյանը, Լիլիթ Գալստյանը:

Խորհրդարանի ամբիոնից առաջինը ելույթ ունեցավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նրան, մասնավորապես, հարց տրվեց աշխատանքային միգրանտների մասին։

«Վերջին շրջանում հանրապետությունում տնտեսական ակտիվության ֆոնին հայտնվել են օտարերկրացիներ, որոնք ժամանում են տարբեր ոլորտներում աշխատելու համար։ 2022 թվականից ակտիվ աշխատանքներ ենք տանում ինչպես կառավարության մեր գործընկերների, այնպես էլ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Եվ հիմա մենք մշակում ենք կազմակերպված աշխատանքային միգրացիայի մասին համաձայնագիրը»,-ասաց նա։

Նա նշեց, որ աշխատանքյաին միգրացիայի մասին համաձայնագրերի մշակման ուղղությամբ նմանատիպ աշխատանքներ են տարվում նաեւ այլ երկրների հետ: