Երևանի 8/13 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահի և «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամի միջև իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ նախագահը ծրարից հանեց 2 քվեաթերթիկ։
Հանձնաժողովի անդամը պահանջեց արձանագրել դա, նշելով, որ դա պատահականություն չէ, այդ միջոցին հանձնաժողովի նախագահը հորդորեց չբղավել, սակայն կրքերը թեժացան։
«Մի՛ գոռ արա, հանել էի արդեն, վիզդ կպոկեմ վրիցդ, վիճակը հլը սրա»,- բղավեց հանձնաժողովի նախագահը։
Հանձնաժողովի անդամը այնուամենայնիվ շարունակեց պնդել, որ պետք է դա արձանագրվի, ինչը կատարվեց։











