Երևանի ավագանու ընտրություններում իշխանությունները հաղթեցին, քանի որ օգտագործեցին վարչական ռեսուրս, բայց ավելի շատ ձայներ հավաքելու համար պետք էր ամբողջ ծավալով աշխատել, ներգրավել ուժայիններին, ինչը չարվեց։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Այն, որ նրանք դա չեն արել, նույնպես կանխատեսելի է։ Ստեղծված իրավիճակը բխում է Փաշինյանի շահերից, քանի որ եթե իշխանությունները շատ ձայներ ստանային, ապա արտաքին խաղացողները դա կմատնանշեին՝ ստիպելով ստորագրել այս կամ այն ​​փաստաթուղթը։ Հակառակ դեպքում նա կանդրադառնա նրան, որ երկրի ներսում խնդիրներ կան, իսկ դուք ստիպում եք ստորագրել մի փաստաթուղթ, որը կբերի իշխանափոխության»,- նկատեց նա։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանն այս խաղաքարտը խաղալու է արտաքին հարթակներում, քանի որ խուսափում է փաստաթղթի ստորագրումից՝ գիտակցելով իր անձնական անվտանգության հետևանքները։

«Ուրեմն ինչու՞ Տիգրան Ավինյանի համար նման ռիսկի դիմել։ Բացի այդ, Ավինյանի հաջողությամբ Փաշինյանի համար թիմում խնդիրներ կառաջանան։ Իսկ այսպես, Փաշինյանը ցույց է տալիս, որ ամեն ինչ իր շուրջ է պտտվում»,- հավելեց Կիվիրյանը։

Նրա խոսքով, եթե Փաշինյանի անձնական իշխանության հարց լիներ, նա ավելի ակտիվ կլիներ։ 

«Ներկայիս պատկերն ընդունելի է իշխանությունների համար»,- եզրափակեց նա։