Ոստիկանները պետք է միանան ժողովրդին: Այս մասին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողի հետ զրույցում նշեց երգչուհի Շուշան Պետրոսյանը:
«Ես պատկերացնում եմ՝ սրանց մեջ քանի հոգի է մարտական ընկեր կորցրել: Սրանք ոչ սիրտ ունեն, հոգին ծախել են էս անաստված, անհայրենիք դավաճանին: Երկու կոպեկով հայրենիք են ծախում: Ես սա չեմ հասկանում:
Ինձ համար ամենաամոթալին հիմա հայ ոստիկանն է այստեղ կանգնած: Էս էքսցենտրիկ անասունից ի՞նչ կարելի է սպասել: Ես հիմա էմոցիոնալ վիճակում եմ, որովհետեւ կապի մեջ եմ Ստեփանակերտի, մարտակերտի հետ, լավ չի այնտեղ վիճակը: Ու երբ կոնտրաստ եմ տանում սրանց հետ, որ զինվորական կրթություն ունեն, որ հիմա եկել պաշտպանում են այս չարիքը, դիսոնանս է ուղեղումս: Չգիտեմ՝ ոնց կարելի է սրանց հայ անվանել: Այնքան էլ խրոխտ են կանգնած, մարդ ուզում է թքել դեմքներին»,-ասաց նա:











