Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները քիչ առաջ փակեցին Ամիրյան փողոցը: Նրանք, ինչպես Տիգրան Մեծի պողոտայում, այստեղ եւս նստեցին ճանապարհին՝ փակելով այն: Նրանք նաեւ նստարաններ բերեցին եւ դրեցին փողոցի կենտրոնում:

Նույնկերպ փակվեց նաեւ Նալբանդյան փողոցը: Հատկանշական է, որ թեեւ կառավարության մոտ մեծ թվով ոստիկաններ կան, սակայն նրանք որեւէ կերպ չեն խոչընդոտում փողոցը փակած երիտասարդներին:

Նշենք, որ Արցախում պայմանավորված իրավիճակով՝  քաղաքացիները վաղ առավոտից հավաքված են կառավարության շենքի դիմաց, նրանք Հայաստանի կառավարությունից պահանջում են պաշտպանել Արցախը։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը առավոտյան հայտարարել է, որ մեծ հանրահավաք է տեղի ունենալու այսօր երեկոյան ժամը 19-ին, իսկ մինչ այդ դասադուլի ու գործադուլի կոչ է արել: