ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում, վիրակապված է նրա քիթը:
Նա «լայվ» է մտել հիվանդանոցից՝ նշելով. «Սիրելի հայրենակիցներ, մի քիչ տարօրինակ կարող է թվալ տեսքս: Գեղամ Մանուկյանն եմ, եթե որեւէ մեկը չճանաչեց, ուղղակի երկու օր առաջ բողոքի գործողությունների ժամանակ դավադիր նիկոլական հերթական ոստիկանը փորձեց իր ընկերների հետեւից հարվածել: Վնաս չունի, մի 2 օևրից շարք կվերադառնամ:
Հիմա կարճ խնդրանքս բոլոր իմ ընկերներին, մեր հայրենակիցներին, ծանոթներին, հատկապես երիտասարդությանը, այն ինչ այսօր կատարվում է մեր հայրենիքում՝ Արցախում եւ Հայաստանում, ուղղակի կենաց մահու պայքար է: Խնդրում, կոչ եմ անում այսօր, հենց հիմա միանալ ձեր հասակակիցներին, ձեր հայրենակիցներին: Նաեւ Երեւանի փողոցներում է որոշվում Արցախի ճակատագիրը, Սյունիքի ճակատագիրը, Գղերաքւնիքի, մեր պետության ճակատագիրը: Ելեք փողոց, միացեք ձեր հայրենակիցներին, վաղը ուշ է լինելու»:











