Այս պահին կարմիրբերետավորներն առանց որեւէ պահանջ ներկայացնելու բերման են ենթարկում Մյասնիկյան փողոցը փակած երիտասարդներին:

Երիտասարդ մի աղջիկ իր «լայվում» նշում է, որ նույնիսկ օրինական պահանջ չեն ներկայացրել եւ ժամանակ չեն տվել, որ մարդիկ դուրս գան փողոցից, որ մարդիկ ավարտեն իրենց ակցիան: Միանգամից վազելով, կարծես Լաչինի միջանցքն են բացում, կարմիրբերետավորները իրենց ծնողներից լուր չունեցող ուսանողներին են բերման ենթարկում: Սա է Նիկոլի բռնապետությունը, սա է բռնապետությունը, սա է լինում, երբ քո երկիրը Թուրքիայից ու Ադրբեջանից են ղեկավարում»:

Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը որոշ ժամանակ կաթվածահար էր, սակայն մեծաթիվ ոստիկանական ուժերն ու կարմիր բերետավորներ բացեցին ճանապարհը:

Բացի այդ, այս պահին Հանրապետության հրապարակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, քանի որ անհնազանդության խաղաղ ակցիաներից հետո, այստեղ ժամը 10:00-ին բողոքի ակցիա է նախատեսված:

Վաղ առավոտից մեծ թվով վահանավոր ոստիկաններ շրջապատել են Կառավարության շենքը։