Կառավարության մուտքի մոտ սեւբերետավորները մի քանի շարքով «միջանցք» են կազմել, որ Նիկոլ Փաշինյանի շարասյունն անցնի:

Քաղաքացիները հավաքվել էին այդ հատվածում և գոռում էին՝ «Նիկոլ թշնամի»: Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև ՀՀ իշխանություններից պահանջում են Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին։

Նշենք, որ մինչև այդ տեղի էր ունենում կառավարության նիստ՝ Փաշինյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցներ: Ակցիաների ընթացքում կան նաև բերման ենթարկվածներ, որոնց թվում է նաև Անդրանիկ Թևանյանը: