Երեւանի պետական համալսարանի 6-րդ մասնաշենքի՝ «Սև շենքի», լսարաններն ամբողջությամբ դատարկ են, քանի որ ուսանողները դասադուլ են հայտարարել:

Երեկ դասադուլի եւ գործադուլի կոչ է հնչել Հանրապետության հրապարակում հրավիրված ընդդիմության հանրահավաքի ժամանակ:

Մասնաշենքի բոլոր լսարանները դատարկ են, ուսանողությունը Երեւանի փողոցներում բողոքի գործողությունների է մասնակցում: