Ադրբեջանի հետին նպատակը Արցախի Հանրապետությանը որպես ահաբեկչական կազմակերպություն մատուցելն է, եւ հերքելն է այն կայացած իրողությունը, որ մենք ունեցել ենք միջազգային իրավունքով իրացված ինքնորոշման իրավունք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ նշեց Միզազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը փորձում է անգամ պատերազմի ժամանակ իր վերցրած գերիներին ներկայացնել որպես ահաբեկիչներ:
«Մենք գիտենք, որ Արցախի Հանրապետությունն օրինական կերպով ներգրավված է եղել տարաբնույթ բանակցություններում եւ բանակցողները նրան ընկալել են որպես լեգիտիմ կողմ, եւ ամենաբազմազան հարցերն են նրանց հետ քննարկվել, այդ թվում Արցախի կարգավիճակի հարցը:
Սրանք վառ փաստարկներ են առ այն, որ պետականության մեջ դեր ունենալը որեւէ հանցագործության հիմք չի պարունակում: Եթե վերագրվող հանցագործությունն անառրկայական եւ փաստազուրկ է, այս պարագայում է, որ մենք խոսում ենք կամայական ազատությունից զրկելու մասին: Մի հետաքրքրական փաստ էլ, որ խոսում է միտումների մասին: Անգամ ընթացող պատերազմի ժամանակ, երբ հայկական կողմը ունեցավ գերիներ, դարձյալ Ադրբեջանը հակված էր այդ գերիներին վերագրել ահաբեկչություն:
Այստեղ նաեւ խրոնիկ հոգեբանական խնդրի հետ ենք բախվում: Յուրաքանչյուր արարք փորձ է արվում միջազգային հանրությանը ներկայացնել ահաբեկչության պրիզմայով: Երկար ժամանակ մեր ռազմագերիներին վերագրվում էին ահաբեկչություն, անգամ Խծաբերդում խմբի գերեվարման պայմաններում: իհարկե, ինչ-որ կետում նրանք ահաբեկչական հոդվածից հրաժարվեցին, դարձյալ մեկ այլ ապօրնի մեղադրանք ներկայացրեցին, բայց սա ցույց է տալիս հիմնական միտումը՝ հայերին վերաբերլ ահաբեկչություն»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ սրա հետին նպատակը Արցախի Հանրապետությանը որպես ահաբեկչական կազմակերպություն մատուցելն է, եւ հերքելն է այն կայացած իրողությունը, որ մենք ունեցել ենք միջազգային իրավունքով իրացված ինքնորոշման իրավունք:











