Անսխալականության սինդրոմով տառապում են բոլոր հեղափոխականները. դրանով տառապում է այսօրվա գլխավորը եւ դրանով վարակել է իր ենթականերին նույն բարդույթով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Իրենց համար չկա ոչ մի հեղինակություն՝ ոչ տարիքային, ոչ վաստակի իմաստով, ոչ խելքով: Իրենք ամեն ինչ գիտեն, ամեն ինչ կարող են: Դա հեղափոխականների բարդույթն է, դրանով էին տառապում նաեւ բոլշեւիկները, դրանով էր տառապում նաեւ ՀՀՇ-ական երիտասարդությունը:

Հեղափոխություն անելու համար պետք է ստես, ստիդ հավատաս եւ չկարմրես: Ում հաջողվում է հեղափոխություն անել, իրեն թվում է, թե իր ալգորիթմը գործեց: Ոչ մի ալգորիթմ հայ ժողովրդի նկատմամբ չի գործում: Հայ ժողովուրդն ամենաանկանխատեսելի, ամենաանհասկանալի հավաքականություններից է. լավին կարող է չհանդուրժել, վատին կարող է հանդուրժել տասնամյակներ: Թե ինչքան հասարակությունը կհանդուրժի ստին... եթե հասարակությունն ինքը ստախոս է, կհանդուրժի ընդմիշտ:  Մեր հասարակությունը ծանր հիվանդ է եւ մինչեւ հասարակությունը չբուժվի, երկիրը չի կարող բուժվել եւ մենք ապագա չենք կարող ունենալ: Իսկ բուժելու համար նախ պետք է լինել պարկեշտ, առաքինի, քրիստոնյա»,-ասաց նա: