Մոլդովայի ներկայությունը Անկախ Պետությունների Համագործակցությունում (ԱՊՀ) մեծ արժեք չունի Ռուսաստանի համար, սակայն մենք պատրաստ ենք համագործակցել նրա հետ, ոչ մեկին «չենք վանում»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ ուզում են՝ թող անեն։ Մեզ համար այս երկրի ներկայությունը ԱՊՀ-ում մեծ արժեք չունի, բայց մենք պատրաստ ենք, ոչ մեկից չենք հրաժարվում, «մի կողմ չենք հրում»։ Եթե ​​ուզում են աշխատել, ուրախ ենք, խնդրեմ։ Եթե ​​նրանք չեն ցանկանում, դա իրենց ընտրությունն է»,- ասել է Պուտինը՝ ամփոփելով տարին։

Ամենամյա մեծ ասուլիսն այս տարի զուգորդվում է ուղիղ եթերով։