Դեկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հանգստյան գոտիներից մեկի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի մի մեքենա։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգման ժամանակ պարեկները մեքենայի սրահում նկատել են պարկերով խմիչք, որոնք առանց ակցիզային դրոշմանիշերի էին: Պարզվել է նաև, որ մեքենան Ճանապարհային ոստիկանության կողմից հետախուզման մեջ է:
Վարդենիսցի 29-ամյա վարորդը բեռնախցիկից իրավապահներին է ներկայացրել ևս մի քանի պարկ առանց ակցիզային դրոշմանիշերի խմիչք: Նա հայտնել է, որ խմիչքը ձեռք է բերել մայրաքաղաքում՝ անծանոթ անձից՝ Վարդենիսի իր խանութում վաճառելու նպատակով։
Մեքենան, խմիչքով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հանգամանքները պարզվում են։











