Հայաստանը կտրուկ որեւէ քայլ, որը արմատապես կվնասի Ռուսաստանի շահերին, չի արել, ինչ քայլ արել է Հայաստանը, դա հենց ՀՀ շահերին է հակասում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Հայկական կողմի քայլերը հանգեցրին նրան, որ այսօր Արցախում չկա հայություն, բայց ռուս խաղաղապահներ կան: Մոսկվային պետք էր, որ իր խաղաղապահները լինեն, դրանք մնացել են: Մոսկվային պետք է, որ Հայստանը լինի տրանզիտային երկիր, որ միջոցով կփորձեն ինչ-որ սանկցիաներ շրջանցել, տարատեսակ ապրանքներ հասցնել Ռուսաստան: Դա կատարվում է»,- ասաց նա:











