«Ռեւանշ» եզրը շրջանառության մեջ է գցել Ալիեւը, իսկ Ալիեւի շունը՝ Փաշինյանը, ասում է՝ ռեւանշ չի լինելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Ալիեւն է ասել՝ ռեւանշ պետք է չլինի, ինչի՞ ես դու նրա խոսքերը կրկնում: Դու պետք է ասես՝ մենք պայքարում ենք արարության համար, մենք հետեւողականորեն աշխատելու ենք, որպեսզի եւ ադրբեջանցին, եւ հայը, եւ թուրքը, եւ ռուսը, մշտապես օժտված լինեն ինքնորոշման իրավունքով: Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախի անունը տալիս չասաց «ինքնորոշում» բառը, այն պահին, երբ նա խոսեց մարդկանց վերադառնալու իրավունքի մասին՝ չկոչելով այդ պահին կատարվողը ցեղասպանություն, այդ պահից ինքն արդեն ցույց է տվել իր որակը: Ինքը Ալեւի առնետն է գոնե այս պահին: Իսկ նրանք, ովքեր ասում են՝ պատերա՞զմ եք ուզում... չէ, սատկել եմ ուզում: Գնա սատկիր, եթե ուզում ես սատկել: Պատերազմի վախին ենթարկվելո՞ղ ես դու ապրում: Դու մեզ ստիպում ես վախով ապրե՞լ:

Նոյեմբերի 9-ը ամենամեծ դավաճանությունն է հայ ժողովրդի առջեւ: Ամոթալին եւ վտանգավորը այն է, որ ընդդիմադիրներն ասում են՝ Նիկոլը պետք է պատերազմը շուտ կանգնեցներ, շուտ հանձնվեր: Ոչ ոք չի ասում, որ պետք էր ամբողջ աշխարհին դիմել եւ ասել, որ սա ոչ թե մեր դեմ է պատերազմ, այլ դեմ է ձեր իսկ ընդունած որոշումների՝ ուժի միջոցով հարցեր չլուծել, չսպառնալ»,-ասաց Փաշինյանը: