Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից: Այդ մասին, այսօր՝ մարտի 29-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր վրա ճնշում են գործադրում, մասնավորապես՝ գործադիրի և ԲԴԽ-ի կողմից։
Նրա խոսքով՝ երբ դատավորի վրա լինում է ճնշում, ապա ըստ օրենքի համապատասխան ընթացակարգով նա պետք է դիմի համապատասխան մարմիններին։
«Քանի դեռ այդ ընթացակարգը չի գործել, ուրեմն նման ճնշում չկա»,-ասաց Ստեփանյանը։
Նա հայտնեց, որ 9 տարուց ավել դատավոր է աշխատել մինչ այդ էլ դատական համակարգում և որևէ ճնշում իր մասով չի եղել։











