ՀՀ նախկին օմբուդսմեն, իրավաբան եւ «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք պատրաստ է դառնալ ՀՀ վարչապետի թեկնածու։

Երթի ժամանակ լրագրողները փորձել են պարզել, թե պատրաստ է արդյոք նա դառնալ վարչապետի թեկնածու, ինչին Թաթոյանը պատասխանել է, որ այժմ չի քննարկի այդ հարցը։

«Ես եկել եմ աջակցելու Բագրատ արքեպիսկոպոսին եւ մարդկանց, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար»,- ընդգծել է Թաթոյանը։