Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը պետք է լինի մեր բոլորի շարժումը, այն մարդկանց, որոնք ուզում են սեր, ուզում են բարեփոխվել, որ չեն ուզում ատելություն լսել, հայրենիքի համար հոգատար լինեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Թեւան Պողոսյանը:

«Այդ շարժումը պետք է իր վերափոխումներն ունենա: Փոփոխությունները, որպեսզի լինեն խորքային, հնարավոր չէ կարճ ժամանակում անել: Կարճատեւ փոփոխությունները բերում են հետ վերադարձի: Այդ առումով շարժումը դրական իր գործն անում է, շատ լավ է, որ մտածում են վերափոխումների մասին:

Ինչ վերաբերում է իշխանության ռեպրեսիաներին, ինչքան շատ անօրինականություն անեն, այնքան շատ է դա մարդկանց աչքերը բացելու»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայ եկեղեցու հանդեպ իշխանությունների վերաբերմունքին, Թեւան Պողոսյանը նկատեց, որ դա նոր բան չէ, սակայն եկեղեցու հանդեպ նման կոպիտ խոսույթը ավելի շատ վնասում է ոչ թե եկեղեցուն, այլ իշխանություններին. «Եկեղեցին իմ մեջ է, եկեղեցին շենքը չէ: Այստեղ հարցը գալիս է նրան, թե դու որ կողմում ես՝ արժեքային, հավատքով, թե՞ պարզապես անհասկանալի արժեքների մեջ: Այստեղ ամեն մարդ պետք է իր հավատքով առաջնորդվի: Իրենք ինչ անում են, իրենց են անում: Եթե իրենք ուզում են ջարդել հավատքով ապրելու արժեքները, դա խոսում է իրենց մասին: