Բագրատ Սրբազանը նոր ֆորմատով հանդիպում է անցկացնում Սուրբ Աննա եկեղեցու բակում:

«Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժումի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ հավաքի ընթացքում քննարկելու ենք երկու կարևոր թեմա՝

«Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իրավապահ մարմինների պահվածքը, արձագանքը կամ դրա բացակայությունը, արձանագրված օրինաչափությունները և հետագա անելիքները,

-Քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի արտահերթ ընտրությունների օրակարգը, «Արևմտյան Ադրբեջան» թեմայի զարգացումը

Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, մեր երկրի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող մեր հանդիպումների ընթացքում»։ Նշենք, որ վերջին հանդիպումը կիրակի օրն է տեղի ունեցել, իսկ վաղվանից Բագրատ Սրբազանը այցելելու է մարզեր: