Շատ հետաքրքիր այցելություն ունեցանք Մեղրի, պետք է ասել, որ նախապես արդեն որոշակի ճնշումներ էին գործադրել մարդկանց վրա, որ չգային հանդիպմանը: Այս մասին Մեղրիում ասել է Բագրատ Սրբազանը` ամփոփելով այցը Մեղրի:
«Մեր նպատակն էլ հենց այն էր, որ հանդիպեինք անհատապես, թե΄ մեկ հոգի, թե΄ տաս հոգի, թե΄ հիսուն հոգի, նշանակություն չունի: Ուրախ եմ, որ պատրաստակամ, հանձնառու մարդիկ էին հավաքծված, որոնք ամբողջապես գիտակցում են այսօրվա իրականությունը եւ գնահատականներն էլ տալիս են, որ մենք ապրում ենք ստի կառավարության մեջ եւ չարիքի կառավարման շրջանում եւ միեւնույն ժամանակ պատրաստ են այդ փոփոխությունները իրականացնելու»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը նշեց, որ շրջել է քաղաքում եւ իրեն բազմաթիվ մարդիկ են ողջունել, ինչը խոսում է այն մասին, որ ժողովուրդը պատրաստ է այդ փոփոխությունները իրականացնելու:
Մեղրիից հետո Բագրատ Սրբազանը մեկնելու է Կապան, վաղը առավոտ կանուխ բարձրանալու են Խուստուփ:











