Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, բոլոր ռազմագերիներին մաղթում ենք շուտափույթ վերադարձ, ազատագրում: Այդ մասին Հայաստան-Իրան սահմանին, Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին պատկանող տարածքից ասել է Բագրատ Սրբազանը:
«Մեր մաղթանքն է, որ մեր կյանքն ընդհանրապես ազատագրվի այն չարիքից, որը եկել վիշապի պես նստել է այն պարզկա ակունքին, որ մեր երկիրն է, մեր համբուրելի հայրենիքն է: Ես շատ կուզեմ, որ այցելեք այս վայրը, վայելելու Արաքսի խշշոցը, իհարկե տարիներ առաջ մայր Արաքսի ափով ավելի երկար կարող էինք շրջել»,- ասել է նա։











