Բագրատ Սրբազանը Գորիսում հանդիպում է բնակիչների հետ: Նշենք, որ Գորիսում Սրբազանին դիմավորեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:
Ավելի վաղ նա այցելել էր Շուռնուխ եւ Տաթեւի վանք:
Նշենք, որ Սրբազանը արդենն երրորդ օրն է, ինչ Սյունիքում է: Նախօրեին նա այցելել է Ներքին Հանդ, Դավիթ Բեկ համայնքներ, ապա Կապան քաղաք: Բագրատ Սրբազանը նախօրեին վաղ առավոտյան բարձրացել էր Խուստուփ լեռը, այցելել Գարեգին Նժդեհի շիրիմին:
Բնակիչների հետ հանդիպումներում Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ իր պայքարից չի նահանջելու:











