Մենք մեր նորանկախ պատմության ծանրագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, ես դեռ մեղմ բառեր եմ օգտագործում: Այս մասին Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, դիվանագետ Վահագն Մելիքյանը:

«Նորանկախ դիվանագիտության ակնունքներից սկսած մենք երբեք չենք ունեցել այքան թույլ, տկար եւ անողնաշար դիվանագիտություն: Դիվանագիտությունը կուլիսային հսկայական աշխատանք է, եւ երբ որ դու ունես նպատակ դու ունես տեսլական` օգտագործելով քո զինանոցում գտնվող ողջ արսենալը դու հասնում ես դրան»,-ասաց նա:

Մելիքյանը նշում է, որ նույնիսկ անելանելի թվացող այս իրավիճակում գործընթացի սառեցման կամ կասեցման արդյունքում հնարավոր է հաջողութուններ ունենալ. «Ինքը դա շատ լավ հասկանում է եւ եթե նկատել եք, երբեք չի ասել, որ «Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժումը դա պատերազմի շարժում է: ԻՆչու չի ասել, որովհետեւ ստացել է նաեւ հիմնավորումը, որ այս շարժումը բացի հաշտեցումից, բացի իր խորը, հոգեւոր արժեքներիցց, բացի արժանապատվությունից, առաջին հերթին խաղաղության շարժում է»:
Մելիքյանը նշում է, որ այս մարդիկ ասում են՝ ապրել եք ադրբեջանցիների հետ, էլի կապրեք։ 

«Բայց դուք ադրբեջանցիների հետ ապրել եք Խորհրդային շրջանում, թեպետ այն ժամանակ էլ բախումներ եղել են, բայց ընդհանուր մեխանիզմները թույլ չեն տվել վերածվեն ավելի լայնածավալ բախումների։Հիմա բացի նրանից, որ այդ մեխանիզմները չունենք, մենք այս վարչախմբի ապաշնորհ քաղաքականության ու տգետ դիվանագիտության արդյունքում այնքան թուլացած իրավիճակում ենք հայտնվել, որ ես ուղղակի սարսափով եմ մտածում, թե այն, ինչ մենք տեսնում ենք մեր մասնագիտական աչքերով, շատերը չեն տեսնում։

Այսօր մեր թշնամու ախորժակը Սյունիքն է, Տիգրանաշենն էլ չի, անկլավներն էլ չի, որովհետև Սյունիքը իրենց շատ մեծ ծրագրի մի հատվածն է։ Հիմա մեր թշնամիներն իրենց ձեռքում Փաշինյան անունով հրաշալի նվեր ունեն, որը իրավիճակը բերել է մի այնպիսի կետի, որ վաղը Սյունիքի գլխին կախվելու է այդ վտանգը։ Եթե մենք Սյունիքը կորցնենք, կկորցնենք Հայաստանը։

Մենք հենվել ենք անվտանգային երկու ոտքի վրա։ Մի ոտքը՝ Արցախը, ժամանակավոր կորցրել ենք, մյուս ոտքը Սյունիքն է։ Այս ամեն ինչի տակ թաքնված է այդ մեծ վտանգը»,-ասաց նա: