Ատելություն տարածող և ավերիչ հեղափոխություններից հետո 85 տոկոս հավանականությամբ լինում են պատերազմներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
«Հետևաբար Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունները 2018 թվականից, իրենց ծագման օրվանից են պատերազմներ բերող ու մեր ժողովրդի վզին պատերազմներ փաթաթող: Դեռ 2018 թվականի օգոստոսին եմ ասել՝ թուրքերը կգան կհասնեն Գորիսի մատույցներին, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա»,-հավելեց նա։
«Այս տարիների ընթացքում իրենք ամեն ինչ անում էին՝ լռեցնելու գիտնականնեիին ու քաղաքագետներին, թշնամի երկիրը ուսումնասիրած մասնագետներին, որպեսզի ինչպես փորձում են լռեցնել աստվածային ճշմարտությունը, այնպես էլ կարողանային լռեցնել գիտական ճշմարտությունը»,-ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով Տավուշում իրականացված սահմանազատմանը և սահմանագծմանը՝ Էդգար Էլբակյանը նշեց.
«Չկա ՛ որևէ սահմազատում և չկա՛ որևէ սահմագծում։ Այն, ինչ այսօր տեղի ունենում Տավուշում, ինչը դեռևս սպասում է Հայաստանի մնացյալ մարզերին, ո՛չ սահմազատում է և ո՛ չ էլ սահմանագծում, այլ պատերազմ բերող իշխանությունների կողմից հայկական հողերի հանձնում թշնամուն։ Այն հողերի, այնկահավորված առաջնագծի, որոնք 30 տարի պահվել են հայ զինվորի արյան գնով։ Ասելով, որ 30 տարի բանակ ու առաջնագիծ չի եղել , արվում է նաև այն նպատակով, որ ապագայում հեշտացվի նաև հողերի հանձնումը։ Քո ձեռքով հանձնես 30 տարվա ընթացքում պահվածը և հետո ասես, որ 30 տարի դրանք չեն եղել։ Նման լկտիության, հակահայության կնախանձեին նույնիսկ Թուրքիայում գտնվող մերօրյա Թալիաթի վաստակները։ Նրանք կարող են սրանց մոտ գալ և վերապատրաստում անցնել»,- ասաց նա։











