Ադրբեջանը շատ տրամաբանական քաղաքականությամբ առաջ է ընթանում. Իսկ ո՞վ էր ասում, որ Ադրբեջանը պետք է ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցնի ինչ-որ կանոնակարգ, աշխտակարգ. Ադրբեջանը ունի մեկ նպատակ՝ ստանալ ամեն ինչ, չտալ ոչինչ եւ դա իրականացնում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով, Տավուշում 4 գյուղերի հանձնումը սահմանազատում չէր, այլ հայկական հողերի միակողմանի զիջում Ադրբեջանին. «Հաջորդ քայլը հավանաբար կլինի կամ Սահմանադրության փոփոխությունը, կամ Տիգրանակերտի հանձնումը: Իսկ այն տարածքները, որտեղ Ադրբեջանը մտել է եւ քաղաքաշինական, ինժեներական աշխատանքներ է կատարել, ապա բնականաբար, պնդելու է, որ դրանք մնան իրեն: Չկա ոչ մի կանոնադրություն, Ադրբեջանն ինչ ուզում է, դա էլ պետք է ստանա: ՀՀ իշխանություններն էլ պետք է ամեն ինչ զիջեն, որովհետեւ ունենք այս իշխանություն»,-ասաց Բադալյանը:
Քաղտեխնոլոգը նկատեց, որ Արեւմուտքին պետք է ամեն գնով խաղաղություն. «Ամեն գնով Հայաստանը պետք է համաձայնի Ադրբեջանի հետ, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որ դա ցույց տան Ռուսաստանին եւ նա պատճառ չունենա ՀՀ-ում ռազմաբազա ունենալու: Ադրբեջանն էլ օգտվելով րանից բազմաթիվ պահանջներ է առաջ քաշում եւ ստանում դրանք:











