ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 4-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 53 հարց, որից չի զեկուցվում 50-ը: Եվս 2 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին,
- Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնության մասին,
- Էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը սահմանելու մասին եւ այլ հարցեր:











