Հուզական առումով անընդունելի է նման դատական ակտը, որովհետև Քրեական օրենսգրքի հետ առնչություն ունեցող ոչինչ չկար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողներին ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով կայացված դատավճռին։

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել, սակայն հարուցված հոդվածների մի մասով ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածների մյուս մասով ընդհանուր առմամբ դատապարտվել է 6 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում։

«Պաշտպանական կողմը կարող է իր դիրքորոշումը հայտնել բացառապես դատավճռին ծանոթանալուց հետո»,- ասաց փաստաբանն ու հավելեց, որ դատավճիռը միանշանակ բողոքարկվելու է։

Նրա խոսքով՝ արդարացմանն այլընտրանք հանդիսացած ցանկացածորոշում է ապօրինի․ «Պետք է հասկանալ՝ ինչ է մտածել դատավորը։ Որն է եղել նրա ներքին համոզմունքը»։