2021-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ստորագրվեց հուշագիօր, ճանապարհային քարտեզ, որտեղ երկու երկրները ցանկություն հայտնեցին միմյանց օգնել եւ տնտեսական եւ մնացած բոլոր ոլորտներում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ֆրանսահայ գործարար Արմեն Սեդեֆյանը:
«Օրինակ, մեր ընկերությունն այդ ճանապարհային քարտեզի մեջ նեևրկայացրեց իր էներգետիկ ծրագիրը, որը բերում էր նորարարական կանաչ ջրածնային էներգետիկ ոլորտում: Մեր օրինակը ցույց է տալիս, թե ոնց է տեղի ունենանում այս համագործակցությունը: Մենք կառուցեցինք պիլոտային ծրագիր, որը ներկայացրեց Ֆրանսիան՝ ֆինանսների նախարարությունը ֆինանսական աջակցություն ցույց տվեց այդ ծրագրին: Մենք արդեն երկու տարի է՝ աշխատում ենք հայկական պետական մարմինների հետ, որ վերջացնենք ծրագիրը: Այն մոտ 2 մլն եվրոյի ծրագիր է, որին պետք է արդեն հաջորդեն ինդուստրիալ, արդյունաբերական ծրագրեր երկրի մասշտաբով, ինչը Հայաստանին պետք է տանի էներգետիկ ապահովության: Սա Հայաստանի համար առաջնային ծրագիր է:
Այո, Ֆրանսիան լուրջ գործընկեր է Հայաստանի համար, աջակցում է տարբեր ոլորտներում: Հայաստանն, այո, կարող է Ֆրանսիայի հետ ոտք մեկնել եւ հույս ունենալ, որ Ֆրանսիան իրեն կաջակցի»,-ասաց նա:
Գործարարը հստակեցրեց, որ իրենք բերում են նորարական տեխնոլոգիաներ Հայաստան, որոնք պետք է լուծեն էներգետիկ խնդիրներ ՀՀ-ում. «Մենք 2023-ին հուշագիր ենք ստորագրել ՏԿԵ նախարարության հետ, որն ընդգրկում է այս ծրագիրը:
Մենք շատ ցանկություններ ունենք, բայց հեշտ չի համագործակցել, ծրագրեր առաջ տանելը Հայաստանում: Օրենսդրական խնդիրներ կան ՀՀ-ում, հարկային խնդիրների դեռ չենք առնչվել»:
Անդրադառնալով ՀՀ-ում արեւային էներգետիկայի զարգացմանը, Արմեն Սեդեֆյանը նկատեց, որ բավականին լուրջ ընկերություններ կան, որ լավ աշխատանքներ են կատարում. «Այստեղ պակասում է կանոնադրություն, որը պետք է թույլ տա ավելի ապահով էներգետիկ ոլորտ ունենալ: Այս ամառ օրենք դուրս եկավ, որն օպերատորին թույլ է տալիս անջատել համակարգերը, եթե էներգետիկայի ավելցուկ կա, իսկ մենք այս նորարարական տեխնոլոգիաներով գալիս ենք խնդիրը լուծելու համակարգեր»:
Խոսելով Հայաստանում նոր ատոմակայանի կառուցված մասին, գործարարն ասաց. «Այսօր նոր տեխնոլոգիաներով գործող ատոմակայաններ չկան: Այսինքն մենք գնում ենք հիպոթետիկ տեխնոլոգիաներով, կարելի է թողնել, որ այս տեխնոլոգիաներն իրենց էֆեկտիվությունը ցույց տան, նոր գնանք այդ ճանապարհով: Ավելի լավ է աշխատել այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք ցույց են տվել իրենց էֆեկտիվությունը: Ես չեմ կարող ասել ռուսական տեխնոլոգիաներն իրենց էֆեկտիվությունն ապացուցել են, թե ոչ, բայց եթե մենք պետք է գնանք այնպիսի տեխնոլոգիաների հետեւից, որոնք կախվածություն են ստեղծելու նորից: Մեր նախագծի ձգտում է երկիրը տանել էներգետիկ անկախության: Արդյոք մենք ուզում ենք ապահով ու անկախ լինել, թե՞ շարունակել կախվածություն ունենալ այս կամ այն երկրից»:











