Երեկ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում կառավարության հետ հարցուպատասխանից հետո ՔՊ վարչության նիստ տեղի չի ունեցել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հարցին՝ քննարկոմ եղե՞լ է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որտեղ անդրադարձ է եղել Գյումրիում ստեղծված իրավիճակին, Պապոյանն արձագանքեց. «Չեմ մեկնաբանում»:
Երբ լրագրողները հարցրին. «Իսկ ինչո՞ւ չեք մեկնաբանում, ձեզ հրահանգված է այդ թեմայով չխոսե՞լ», նախարարը միայն ժպտաց:











