Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է քաղցրակեր արջն օրը ցերեկով մտնում ԱՄՆ Թենեսի նահանգի կոնֆետների խանութ՝ անվճար քաղցրավենիք փնտրելու նպատակով, գրում է UPI-ն։

Դեպքի վայրի լուսանկարներն ու տեսանյութերը տարածվել են սոցիալական ցանցերում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է արջը վայելում աղանդերը, մինչ ականատեսները լուսանկարում են, իսկ աշխատակիցները փորձում են նրան դուրս հանել խանութից:

Խանութի աշխատակիցներն ասել են, որ արջը նախընտրել է Charleston Chews and Hershey's Kisses-ը: Դեպքի վայր է կանչվել Գատլինբուրգի ոստիկանական բաժանմունքը՝ օգնելու վայրի կենդանուն խանութից հեռացնելու համար։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։