Նոյեմբերի 16-ին ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերությունն առաջին անգամ «Նոր Երևան» թաղամասի շահառուների համար կազմակերպել էր բաց դռների օր։ Թեև շրջայցը նախատեսված էր համալիրի առաջին բլոկի շահառուների համար, սակայն հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ եկել էին նաև պոտենցիալ շահառուներ և այլ հյուրեր, նույնիսկ նրանք, ովքեր ցանկանում են գնել բնակարան այս թաղամասում։ Ուզում էին ծանոթանալ շինարարության որակին և կատարված աշխատանքին։
Շրջայցին ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ը լրջորեն էր պատրաստվել, հատուկ ուշադրություն էին դարձրել անվտանգությանը։ Ներկաները պարտադիր սաղավարտով էին ու հատուկ հագուստով։ Խմբերին ուղեկցում էին համապատասխան մասնագետները։ Մինչև շինհրապարակ մուտք գործելը ծանոթացրեցին անվտանգության կանոններին՝ պահանջելով խստորեն հետևել դրանց։ Հրավիրվել էր նաև շտապօգնության անձնակազմ։ Սակայն նրանց օգնության կարիքը չեղավ, քանի որ շրջայցն անցավ առանց միջադեպերի, իսկ շահառուները շինհրապարակից հեռացան գոհ և տպավորված։
Թաղամասի շահառուներն ու պոտենցիալ գնորդները շրջեցին առաջին բլոկի մասնաշենքերում։ Մանրակրկիտ ուսումնասիրեցին կատարված աշխատանքը, տվեցին իրենց հետաքրքրող հարցերն ու ստացան սպառիչ պատասխաններ։ Շրջայցից հետո հայտարարեցին, որ այն ինչ տեսան սպասվածից ավելի էր։
«Շատ ուրախալի է, որ ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերությունն այսպիսի հնարավորություն տվեց շահառուներին։ Բոլորիս էլ հետաքրքիր էր տեսնել, թե ինչ ծավալի ու որակի աշխատանք է կատարվել։ Բնականաբար, մակետներով ու նախագծերով տեսել ենք, սակայն իրականում տպավորությունն այլ է։ Ամեն ինչ կատարված է շատ բարձր մակարդակով։ Ինձ շատ դուր եկավ»,- ասաց համալիրի շահառու Արմեն Խաչատրյանը։
Թաղամասի մեկ այլ շահառու՝ Անուշ Խասիկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հաճելիորեն զարմացած է, քանի որ կառուցապատման ոլորտում ունի աշխատանքային փորձ և կարողանում է տարբերել որակյալ աշխատանքը։ «ՈՒշադրություն դարձրեցի օդափոխման, ջրահեռացման, ծխահեռացման համակարգերին։ Աշխատանքը բարձրակարգ էր։ Պատերն ուղիղ էին, ինչը շատ հաճախ խնդիր է լինում նորակառույցներում։ Մուտքի դուռը, պատուհները շատ որակյալ էին։ Ակնկալիքներս արդարացված են, դեռ մի բան էլ ավելի»,- նշեց Անուշ Խասիկյանը։
Ինչպես ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ի մյուս նախագծերում, այստեղ ևս հատուկ ուշադրություն է դարձվել շենքերի որակին, սեյսմակայունությանը, անվտանգությանը։ Հաշվի է առնվել ամեն մանրուք։ Հայաստանի ամենահեղինակավոր շինարարական ու տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություններն են ներգրավված այս նախագծում։ Տեխհսկող ընկերությունը Պրոդեկոն է, որն ի թիվս բազմաթիվ այլ հանրաճանաչ պրոյեկտների, իրականացրել է նաև ՏաԹևեր ճոպանուղու տեխնիկական հսկողությունը։
«Որակն ամենաբարձր մակարդակի է՝ պատշաճ որակի։ Այս պահին ամեն ինչ հստակ է, շենքերը կառուցվում են շինարարական նորմերին համապատասխան և ըստ նախագծի։ Այստեղ աշխատում են մասնագետներ, որոնք շատ լավ հասկանում են շինարարությունից։ Հենց դա է պատճառներից մեկը, որ խնդիրներ չկան։ Մեր համար կարևոր է, որ կառուցվի ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է նախագծով ու նորմերով։ Այստեղ այդպես է»,- նշեց Պրոդեկո ընկերության ծրագրերի ղեկավար Աշոտ Երեմյանը։
ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ը խոստանում է՝ այցերը դեպի շինհրապարակ այսուհետև կկրեն պարբերական բնույթ։ Դա թափանցիկ աշխատելաոճի կարևոր քայլ է։ «Շահառուները շատ ճիշտ նկատեցին, որ դրսից պատկերը միանգամայն այլ է։ Դժվար էր պատկերացնել, թե ներսում ինչ ծավալի աշխատանք է կատարվել՝ կապված ներքին հարդարման, պատուհանների տեղադրման հետ։ Արդեն երեսպատման աշխատանքներն են կատարվում։ Սա հաշվետվության որոշակի քայլ էր մեր շահառուների համար, որոնք 2022 թվականին մեզ հավատացին՝ միայն հատակագծի հիման վրա դարձան մեր մեծ ընտանիքի՝ «Նոր Երևան»-ի անդամ։ Մյուս կողմից հնարավորություն էր այն մարդկանց համար, որոնք ցանկանում են տեսնել համալիրն ու ամրագրումներ անել»,- նշեց ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանը։
Ի դեպ, շինհրապարակի հարևանությամբ` վաճառքի համար նախատեսված հատվածում, պոտենցիալ գնորդները ծանոթանում էին նախագծերին ու ազատ բնակարաններին։ Գնման պայմանավորվածություն ձեռք բերած անձանց համար մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ կգործի 5 տոկոս զեղչ։
«Նոր Երևան» նախագծի բոլոր բլոկներում էլեկտրականության, գազամատակարարման և մյուս ենթակառուցվածքների հետ կապված հարցերը լուծված են։ Դրանք բնակիչների համար լրացուցիչ ծախս չեն լինի։ Այս թաղամասը ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ի կարևոր նախագծերից է։ Կառուցվում է մոտ 3 հազար բնակարան։ 2024-ին երրորդ բլոկում իրականացվեց պետական մեծ բնակարանաշինարարական ծրագիր, ինչի արդյունքում մատչելի պայմաններով բնակարանների սեփականատեր դարձան 500-ից ավելի հանրային ծառայողներ։ Հուլիսին երրորդ բլոկի հիմնարկեքն էր, իսկ այսօր արդեն ամենադժվար հատվածը՝ ավտոկայանտեղիի երկաթբետոնե կմախքը պատրաստ է։ Երևում են նաև առաջին հարկի կամարային պատուհանները։ Կարճ ժամանակում շատ մեծ աշխատանք է կատարվել։
«Նոր Երևան» թաղամասը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում։ Դեռևս կան ազատ բնակարաններ, որոնք ձեռք բերելու դեպքում կարող եք օգտվել եկամտահարկի վերադարձի վերջին հնարավորությունից։



















