Պարոն Սիմոնյան, ասացին այսօր իմ մասին եք խոսել։ Էլ չանեք։ Գիտեք ինչու՝ ես ձեր մասին չեմ խոսում: Այս բառերով սկսեց իր ելույթը ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
«Լավ, կմտածեմ»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։
Աղվան Վարդանյանն իր ելույթը վերնագրել է՝ «Թշնամիներին բարեկամ, բարեկամներին թշնամի շինելու նուրբ արհեստը»։











