Իմ բոլոր քվեարկությունները լինելու է այնպես, ինչպես քվեարկելու է ՔՊ-ն, բացառությամբ այս պահին ինձ համար հայեցակարգային վիճակների, որոնց քվեարկությունը կարող է համընկնի, ՔՊ-ի քվեարկության հետ, կարող է չհամընկնի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողն երի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Դա խաղաղության պայմանագիրն է, դա հռչակագիրն է, դա սահմանադրությունն է և դա առողջապահության համապարփակ ապահովագրության մասին հայեցակարգն է: Այս հարցերում մեր տեսակետները կարող է համընկնի, կարող է՝ չհամընկնի: Միայն այդ դեպքերում ես կարող է պատահի ինքնուրույն կարծիք հայտնեմ»,-ասաց նա:











