«Մենակ զարմանում եմ՝ մարդ էլ 30-40 տարի ապրի ու Նիկոլ Փաշինյանի ասելուց հետո հասկանա, որ «որտեղ հաց՝ էնտեղ կա՛ց»–ը բառախաղը շատ կարևոր միտք ա։ Մի օր, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետի աշխատասենյակում չլինի, իր թևավոր խոսքերից ո՞րը կհիշի ժողովուրդը»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
«Ես այդքան անհամեստ չեմ գտնվի, որպեսզի մտածեմ, թե իմ մտքերն այդքան շատ հիշելու են, բայց ես համոզված եմ, որ շատ երկար հիշելու են ձեր այն մտքերը, որտեղ դուք ցիտում եք իմ մտքերը»,–պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Գեղամ Մանուկյանի արձագանքին այն մասին, որ ըստ էության «շեֆն ինչ ասում է, մնացածը դա էլ կրկնում են», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Ես շատ կնեղվեմ, եթե իմանամ, որ իմ մասին խոսել ինչ–որ մեկը շեֆ բառն է օգտագործում։ Մենք հո՞ խմբավորում չենք։ Կա պաշտոն, կարգավիճակ, ազգանուն, անուն։ Ես, օրինակ, չեմ նեղվում, երբ իմ մասին խոսելիս անունով են խոսում»։











