Երկրաշարժի տարելիցի հետ կապված ես չէի կարող չգալ, բոլորն էլ գիտեն Գյումրու հանդեպ իմ հարգանքը, սերը, սգում ենք, հիշում ենք, բայց մեծ հույսով, հավատով, որ ապագան լավ է լինելու, որ առաջ ենք գնալու եւ մեր վերքերը բուժվելու են: Այս մասին ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն այսօր Գյումրիում էր:
Նա ծաղիկներ է խոնարհել եւ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը: Հիշատակի խորհրդանշական օրը վերաօծվում է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
36 տարվա վավերագրություն, տխուր հիշողություններ, բայց նորից վեր հառնելու հույս կա այս քաղաքում: Մշակութային, արհեստագործական ավանդույթներով, մարզական բացառիկ հաղթանակներով հարուստ այս քաղաքը գիտի, թե ինչպես ուղղել մեջքն ու վերածնվել:











