Նիկոլ Փաշինյանը ջանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգել Թուրքիայի քաղաքացի հայ հոգևորականի։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նաեւ լայվ է մտել և նշել» Նիկոլ Փաշինյանի կողմից մեր Մայր եկեղեցու նկատմամբ սանձազերծված այս լավ պլանավորված, լավ գծված հարձակման առաջին իսկ օրերից ես առաջին հերթին ինձ, նաեւ ձեզ խոստացա, որ ամեն կերպ կփորձեմ օգտակար լինել այս գրոհը խափանելուն։

Մենք նկատում ենք, որ նախանձելի հետևողականությամբ ամեն առավոտ մի նոր գրառմամբ քայլ առ քայլ նրանք գնում են առաջ։ Եթե սկզբից այս ամենը ուներ բացառապես տեղեկատվական գրոհի բովանդակություն, ապա  հատկապես այսօր վերջապես նրանք սկսեցին բացահայտել իրենց ծրագրերը և ինստիտուցիոնալ տեսք են տալիս Մայր եկեղեցու նկատմամբ հարձակումները։

Ես հատուկ եմ ասում մայր եկեղեցու, այլ ոչ թե Վեհափառի, որովհետև Վեհափառի հանգամանքը բացառապես պատրվակ է այս ամենում։

Առաջին իսկ օրից ես ասել եմ, որ նրա նպատակը Վեհափառ Հայրապետին ազգությամբ հայ, Հայ առաքելական եկեղեցու դավանորդ, բայց Թուրքիայի քաղաքացիով փոխարինելն է։ Այսօր մի փոքր ուսումնասիրելով դաշտը, ես նկատեցի, որ արդեն բացահայտ են այս խաղը խաղում։ Անուններ այս պահին չեմ տալու, ովքեր որ գիտեն, գիտեն, ով որ չգիտի, ցանկության դեպքում կարող են հեշտությամբ տեղեկանալ։ Հայ առաքելական եկեղեցուն, եկեղեցին փորձում են դնել Էրդողանի վերահսկողության տակ, կամ Ալիևի։

Պետության ղեկավարն ասում է՝ պետք է ձևավորվի ինչ-որ կոմիտե, և ասում է առաջին 10-ին ես եմ նշանակելու։ Այսինքն ֆիքսենք, որ դրա ստեղծողը Նիկոլ Փաշինյանն է։ Առաջին հերթին այդտեղ ներգրավվելու են կարգալույց եղած հայ առաքելական եկեղեցու հոգևորականները։ Մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ արդեն իրականացնում են որոշակի քարոզ որոշակի մարդկանց ուղղությամբ, նորից կրկնեմ Թուրքիայի քաղաքացի եւ գտնվում են Էրդողանի ազդեցության տակ։

Օրինակ, կարող եք ֆեյսբուքում գտնել Տեր Արմեն Մելքոնյան անունով ինչ-որ մեկը, որը ամբողջ ուժով քարոզում է Նիկոլ Փաշինյանի թեզերը, ամբողջ ուժով հարձակվում է եկեղեցու վրա»,– հայտարարեց Մելիքյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։