ՀՀ Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը դեռևս չի քննարկել Անկախության հռչակագրին հղում կատարելու հարցը։ Այս մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ Խորհրդի նիստերն ավելի հաճախակի են դարձել. վերջին նիստում մի քանի հարց է դրվել քվեարկության և մի շարք ձևակերպումներ վերջնականապես մշակվել են։ Առաջիկա շաբաթներին նրանք նախատեսում են տեղեկատվական արշավ սկսել և աշխատանքը ներկայացնել հանրությանը։
Անկախության հռչակագրին և Սահմանադրության առաջին գլխին հղումները դեռևս չեն քննարկվել, ասել է նախարարը։











