2026 թվականի բյուջեն, եթե այն համեմատենք նախորդ տարիների բյուջեի ավելացման տենդենցի հետ, համապատասխան մեր ընդհանուր բյուջեի ծավալի ավելացման տենդենցի, այ որևէ խախտում չունի, բացառությամբ այն տարբերությանը, որը տեղի է ունեցել 2025 թվականին, երբ միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով նրան, որ 2026–ի բյուջեում պաշտպանական ծախսերը նվազել են 2025–ի համեմատ։

«Դրանք առաջ բերված ծախսեր են և նույն 26 թվականի ծախսերի վրա դուք տեսնում եք  այդ տարբերությունը։ Եթե 2024-ի հետ համեմատեք, բնական զարգացման տեմպ է։ Այստեղ որևէ տարօրինակ ու արտասովոր բան չկա։, Հայաստանը իր կարիքներին համապատասխան շարունակելու է իր բարեփոխումները, այդ թվում նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները։ Բայց օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է և այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ։ Բնականաբար դա պիտի ունենա իր հետևանքները»։