Նոյեմբերի 4-ին, 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները շարունակվում են խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Բյուջեի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Քննարկումը տեղի է ունենում պատգամավորների, ինչպես նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի, ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զառա Սինանյանի և այլոց մասնակցությամբ։











