Դեռ չեմ առաջադրվել ՔՊ–ի նախընտրական ցուցակում, բայց կառաջադրվեմ անպայման։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
Նա հստակեցրեց, որ ՔՊ հիմնադիր անդամ է, և 1,5 մլն դրամի փոխարեն 500 հազար դրամ է վճարելու առաջադրման համար. «Ես 2015 թվականից եմ պրծել դրանից, այն ժամանակներից ապահովագրվել եմ»,– կատակով ասաց նա։











