Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքն է եկել կատարելու Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ Նրան ուղեկցում են Արշակ Սրբազանը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի Արթենյանը, այլ հոգևորականներ, որոնք բոլորն էլ կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։