Մենք մեր գործընկեր պատգամավորների հետ շրջանց ենք կատարում Վաղարշապատ խոշորացված համայնքի տարբեր տեղեր, ճիշտ է՝ ընտրատեղամասեր չենք մտնում բայց համենայնդեպս հետևում ենք ընտրական գործընթացներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այս պահին Արշալույս գյուղում էր։

«Մի տեղ կուտակումների ականատեսը եղել ենք, խնդրել ենք ոստիկաններին Լեռնամերձ համայնքի մոտ, ոպեսզի նման երևույթներ թույլ չտան։ Հատուկ ինչ-որ բան չկա, շրջում ենք տարբեր տեղերով՝ մեր աչքով տեսնելու իրավիճակը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։