Այսօր մենք՝ «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամներս, կրկին վերահաստատեցինք մեր միասնությունը ու համախմբվածությունը, մեր պատասխանատվությունը մեր ընտրություն հանդեպ և ամենակարևորը՝ համայնքի զարգացման շարունակականության նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, Մասիսի ավագնու նիստում համայնքապետ ընտրվելուց հետո իր խոսքում նշեց այդ դաշինքը ներկայացնող Նորայր Հակոբյանը։
«Անշուշտ չէիք կասկածում, քանի որ Դավիթ Համբարձումյանի կողմից և նրա շուրջ ձևավորված թիմը չէր կարող այլ կերպ դրսևորել իրեն։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիցդ, ինձ որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու և ընտրելու համար։
Դավիթ Համբարձումյանից հետո շարունակել նրա գործը շատ բարդ է լինելու ինձ համար, քանի որ նա տիրապետում էր ոչ միայն համայնքային, այլև համայնքում ապրող յուրաքանչյուր անձի անհատական խնդիրներին։ Որքան էլ բարդ լինի, վստահ եմ՝ մեծ հպարտությամբ եմ շարունակելու աշխատել և իրականացնել զարգացման ծրագրերը Դավիթ Համբարձումյանի թիմի հետ միասին, որի մի փոքրիկ մասնիկն եմ նաև ես։
Մեր աշխատանքի արդյունքում Մասիսին պիտի զգա, որ նրա կողմից ձևավորված թիմը արժանապատվորեն շարունակում է կառավարել Մասիս համայնքը, կամ ինչպես Դավիթ Համբարձումյանն էր հաճախ ասում՝ ծառայել Մասիս համայնքին»,–ասաց ն։
Նորայր Հակոբյանը հայտարարեց, որ Մասիսում տեղակայված տասնյակ հազարավոր Արցախից բռնի տեղահանվածները պետք է շարունակեն զգալ իրենց այդչափ գնահատված, ընդունված, ինչպես Դավիթ Համբարձումյանի կառավարման ժամանակ էր։ «Մենք պարտավոր ենք նույն հոգակառուցումը դրսևորել նաև Արցախից բռնի տեղահանվածներին։ Եթե չկարողանանք ապահովել այս թվարկածներս, մեզ չի ներել մեր թիմի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, սակայն վստահաբար ասում եմ՝ կարող ենք, կարող եմ և պարտավոր ենք։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Համբարձումյանին և ևս մեկ անգամ ծափահարել նրա մարդ տեսակի համար։ Եվ վստահ եմ, շուտով կհաղթի արդարությունը և մեր քաղբանտարկյալ ընկերը կհայտնվի ազատության մեջ։
Ազատություն քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը շաբաթներ առաջ դատարանի որոշմամբ ազատազրկվել է 6 տարի երեք ամիս ժամկետով։ Դրանից հետո նա հոկտեմբերի 31–ին ուղերձ է հղել ՔԿՀ-ից, որտեղ հայտնել է, որ դիմել է՝ դադարեցնելու ավագանու անդամի լիազորությունները:
Հիշեցնենք, որ Համբարձումյանը անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի քաղաքապետը կալանավորվել էր:











