ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և բոլոր ՔՊ-ականները շարժվում են իրենց շեֆին՝  այն օր Ազգային ժողովում իմ տված բնութագրի ուղղիով՝ «բեզաչոտնիկ», հայերեն այդ բառը չկա։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Դիմում եմ Վաղարշապատի խոշորացված համայնքի բոլոր այն բնակիչներին, որոնք իրենց քվեն տվել են ՔՊ-ի թեկնածուին, դիմում եմ ՀՀ բոլոր բնակիչներին, չասեք՝ չենք զգուշացրել, այն կուլակաթափությունը, որ այսօր, այս ամիսներին արվում է ՀԷՑ–ի հետ, և վաղը Հայաստանի Հանրապետությունը միլիոնավոր դոլարների տուգանքների վճարման առաջ է կանգնելու, որը վճարելու է նույն Վաղարշապատի այն բնակիչը, որը քվե է տվել ՔՊ-ին։

Այն բոլոր բնակիչները, որոնք մտքի մի ծայրով անգամ մտածում են ՔՊ-ին ու Նիկոլին ձայն տալու մասին, այդ բոլորը կոպեկ առ կոպեկ իրենց քթից բերելու է։

Նույն Մեսրոպյանի չի հասկանում, որ իրեն արդեն ամիսներ շարունակ որպես ստրուկ թրաֆիկիգի զոհ փուռն են տալիս։ Օրենքը փոխեցին, որ մենակ Մեսրոպյանի ստորագրությամբ կարողանան որոշում կայացնել, միլիոնավոր դրամներ աշխատող Ռոմանոսին նշանակելու։ Վաղը բոլորը չքնաղանալու են, ասելու են՝ բա գնացեք այն Հրազդանցի հարիֆից պահանջեք, մենք ինչ կապ ունենք։ Բայց բոլորը պատասխան են տալու»,–ասաց նա։

Մանուկյանը նաև ընդգծեց, որ ՀԾԿ հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը (նախկինում ՀՅԴ–ական պատգամավոր–խմբ) խախտումների վտանգի մասին նախապես զգուշացրել է և քվեարկել է դեմ՝ նշելով, որ գործընթացը կարող է հակասահմանադրական լինել։