Մենք կհեռացնենք Հայաստանի գործող իշխանություններին, կգա երկրի բարգավաճման ժամանակը։ Այս մասին նոյեմբերի 20-ին Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա Գլխավոր դատախազությանը մեղադրել է Սահմանադրությունը խախտելու մեջ և կոչ է արել իրավապահներին պահպանել օրենքները, առաջնորդվել Հիմնական օրենքով, չկատարել իշխանությունների ցուցումները և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ «Հայկական պետականությունը դա կգնահատի, իսկ Փաշինյանի դավաճանական իշխանությունը վաղ թե ուշ կհեռանա», - համոզմունք է հայտնել Մինասյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել գլխավոր դատախազությանը՝ պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։











