Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա ամենաուշը 2026 թվականին։ Այս մասին նոյեմբերի 20-ին գլխավոր դատախազության դիմաց բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա հավելել է, որ նրա հանցագործությունների մեջ ներգրավված բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն։

Դանիելյանը նշել է ժողովրդական ճնշման անհրաժեշտության մասին, որպեսզի կառավարությունը հասկանա, որ իրենք չեն որոշում ժողովրդի ճակատագիրը և իրենք չեն որոշում, թե ով պետք է բանտ գնա, ով՝ ոչ։

Նրա խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները և նրանց կողմնակիցները հայտարարում են, որ մարդկանց պետք է կրակել, կտրել գլուխներն ու պարանոցները, կոչ են անում բռնության դիմել արցախահայերի նկատմամբ և պառակտում են առաջացնում հասարակությունում։

«Իշխանությունները կարծում են, որ կարող են վիրավորել ում ուզեն, իսկ նրանց, ովքեր պատասխանում են իրենց, հետևից գալիս են ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները», - նշել է պատգամավորը։

Նրա գնահատականներով՝ Հայաստանում կա մոտ 40 քաղբանտարկյալ և այս թիվը անընդհատ աճում է։

Խորհրդարանականը կարծում է, որ սա ուղղված է խոսքի ազատությունը սահմանափակելուն և նման պնդումներ անող մարդկանց քաղաքականություն մտնելուն խոչընդոտելուն։ Որպես օրինակ նա բերել է Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։